Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայդեր ալ Աբադի. Զինադադարը կնքվել է քուրդ զինյալների կողմից սահմանային դիրքերը լքելու պահանջն իրականացնելու համար

Հայդեր ալ Աբադի. Զինադադարը կնքվել է քուրդ զինյալների կողմից սահմանային դիրքերը լքելու պահանջն իրականացնելու համար
28.10.2017 | 13:57

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ քրդական փեշմերգայի ուժերի և Իրաքի բանակի միջև 24-ժամյա զինադադարը կնքվել է քուրդ զինյալների կողմից սահմանային անցակետերն ու այլ սահմանային դիրքեր լքելու պահանջն իրականացնելու համար` գրում է Reuters-ը։

Աբադին շեշտել է, որ քրդական կողմը համաձայնել է պայմանին: 24-ժամյա զինադադարի ընթացքում քրդական ուժերը պետք է լքեն սահմանային դիրքերն ու հանձնեն Իրաքի բանակային ուժերին, որոնք կտեղակայվեն այնտեղ մինչ զինադադարի ավարտը:

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ